Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հեռվից նայեք, քանի «շարժական բեմը» չի տեղափոխվել ձեր տուն

Հեռվից նայեք, քանի «շարժական բեմը» չի տեղափոխվել ձեր տուն
23.10.2024 | 17:05

Էսպիսի իրադարձություններով լեցուն շաբաթներ տասնյակ անգամներ ենք անցել վերջին 4 տարիներին, հատկապես, երբ իշխանություն-ընդդիմություն կրկեսը սկսում է խորհրդարանում, ապա այդ շաբաթներին վստահաբար հաջորդելու են հողհանձնումները:

Էնպես որ՝ պատրաստվեք ու սկսեք կռահել, թե ինչ են հանձնում էս անգամ, դժվար չէ:

Տեսնու՞մ եք՝ որքան սովորական է դարձել հող հանձնելը, արդեն պետական դավաճանության մասին խոսք էլ չկա, զուտ մի քանի ընթացակարգային կետերի խնդիր է: Պայքարող-վառվողներ, զգացի՞ք ոնց դուք էլ հպատակվեցիք ընդդիմություն կոչվածի թեթև ձեռքով, և հիմա դուք զուտ մի քանի հազար հոգի եք, ում մանկահասակ երեխայի պես հանում են դուրս՝ ման են տալիս, փուչիկով ու շվիշտոկներով ուրախացնում են, հոգնացնում են, որ տանեն տուն՝ լավ քնի էրեխեն:

Ի՞նչ ասեմ: Հեռվից նայեք, քանի «շարժական բեմը» չի տեղափոխվել ձեր տուն:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 8684

Մեկնաբանություններ